Հացադուլ Արցախում՝ բնապահպանական նորմերի լկտի անտեսման պատճառով

Արցախի Հանրապետությունում կրկին հացադուլ է իրականացվում: Այս անգամ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքանդր Քանանյանի կողմից:

Аrcakh24.info լրատվական կայքի հետ զրույցում Ալեքսանդր Քանանյանն ասել է, որ հացադուլը դա վերջին միջոցն է, որին նա դիմում է՝ Քարվաճառի շրջանում ապօրինի հէկաշինությունը կասեցնելու համար։

“Վերջին տարիների ընթացքում Արցախի քրեօլիգարխիայի կողմից Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում կառուցված ՀԷԿ-երի քանակը, կառուցման ժամանակ բոլոր հնարավոր բնապահպանական կարգավորումների լկտի անտեսումը,  այդ ՀԷԿ-երի ապօրինի  շահագործումը ստեղծել են բնապահպանական աղետալի իրավիճակ շրջանում։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր կանգնած են արդեն ջրազրկվելու կատարյալ վտանգի առջև, որովհետև խողովակաշարերի մեջ առնվում են ոչ միային հիմնական գետերը, այլև օժանդակ վտակները և տեղի է ունենում ուղղակի բնության սպանդ, արդյունքում տարածքը մեծապես տուժում է՝ զրոյանում է տարածքի զբոսաշրջային և գյուղատնտեսական ներուժը։ Իրավիճակը հատել է ուղղակի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի սահմանը”, — ասել է Ալեքսանդր Քանանյանը և ավելացրել, որ այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ անտեսվել է իր 4 կետից բաղկացած պահանջագիրը, որը նա ներկայացրել է Քարվաճառի ղեկավարին և այլ պատկան մարմիններին և Ստեփանակերտում, և Երևանում։

Ինչպես նշեց Ալեքսանդր Քանանյանը՝ պահանջագրում նշված էր, որ 24 ժամվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ապօրինի հէկաշինական գորողությունները, 48 ժամվա ընտացքում՝ ամբողջ շինարարական տեխնիկան պետք է դուրս բերվեր հանրային ոստիկանական հսկողության համար հարմար վայր, այնուհետև 1 շաբաթվա ընթացքում ԱՀ կառավարությունը պետք է հայտարարեր, որ հրաժարվում է Քարվաճառի տարածքում որևէ նոր ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որովհետև այսօր շրջանում գործող ՀԷԿ-երի քանակը վաղուց անցել է կրիտիկական քանակի թույլատրական շեմը, և պետք է կազմվի հանձնաժողով, որը պետք է քննի բոլոր կառուցվող և գործող ՀԷԿ-երի համապատասխանությունը և ֆինանսական հանգամանքները, քանի որ իրենք համոզված են, որ այդ ՀԷԿ-երի մեծագույն մասը կառուցվում են  պետական միջոցների մսխմամբ։

Ալեքսանդր Քանանյանը ասաց, որ հայտարարել է նախազգուշական հացադուլ, որը սովորական հացադուլ է ջրով, եթե ողջամիտ ժամկետներում կառավարությունը չնահանջի և չսկսի գործել ըստ պետական շահերի, ապա նա կդիմի բուն բողոքի միջոցին, որը  լինելու է ոչ թե սովորական հացադուլ, այլ ջրադուլ։

Դիտումների քանակը: 6106
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին