Հադրութում ըդհանում են մարտեր

Ադրբեջանական մամուլը տեղեկատվություն է տարածել, որ Հադրութի շրջանում զինված բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ «Бакинский бульвар» Telegram ալիքի փոխանցմամբ ադրբեջանական կողմն ունի 2 զոհ, 5 վիրավոր և 1 գերի, իսկ, ըստ նրանց, հայկական կողմը 6 զոհ ու նույնքան գերի։

Իսկ CaucasusWarReport թվիթերյան միկրոբլոգը այդ մասին գրում է․ «Այսօր երեկոյան Հադրութի շրջանում հայկական ուժերի հարձակման հետևանքով ադրբեջանական բանակը զոհեր և վիրավորներ ունի»։

Այդ մասին տեղեկացնում է նաև WarGonzo Telegram ալիքը` նշելով, որ մարտերը նաև Զանգելանի հատվածում են։

Հայկական կողմը հավատարիմ է իր լռությանը և այս անգամ ևս դեռ ոչ մի հայտարարություն չի տարածել։

Դիտումների քանակը: 5160
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին