ՀԱԷԿ-ն անջատվել էր էլհամակարգից. հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Այդ մասին հայտնել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա` հավելելով, որ կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով հարուցված վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։

Դիտումների քանակը: 3676
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին