Հաղորդում հանցագործության մասին

Դիմում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ դատախազությանը

Դիմում ենք ՀՀ ոստիկանությանը և ՀՀ դատախազությանը, ԸԻԴ/3192/02/19 քաղաքացիական գործով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ Արսեն Սերժիկի Բաղդասարյանի եզրակացությունն ուսումնասիրել, դրա մեջ առկա ենթադրյալ ակնհայտ սուտ տեղեկության վերաբերյալ: Ինչպես արդեն նշվել է՝ տվյալ թեմայի վերաբերյալ մեր կայքում լուսաբանված նախորդ հոդվածում Արսեն Բաղդասարյանի կողմից տրամադրված սխալ եզրակացությունը կարևոր նշանակություն ունի գործի լուծման համար:

Քանի որ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ փորձագետ Արսեն Բաղդասարյանը վստահեցրել էր, որ փորձաքննության մեկնարկի մասին տեղյակ է պահելու գործի կողմ հանդիսացող Մարատ Եգանյանին, սակայն հաջորդ իսկ օրը նա սկսեց փորձաքննությունը, ինչի արդյունքում կազմվել է եզրակացություն և նրա մեջ տեղ է գտել սուտ տեղեկություն, որը ԸԻԴ/3192/02/19 քաղաքացիական գործի համար կարևոր նշանակություն ունի: Չնշելով Բեժանիշվիլի Գ. Ս., Բատգինա Ն.Ա. և Տրոսման Է.Ա. կողմից դեռևս 1998թ. հրապարակած կնիքով փաստաթղթի ստեղծման ժամկետը որոշելու գիտական մեթոդիկայի առկայությունը դրանով իսկ Արսեն Բաղդասարյանը բացառել է տվյալ փաստաթղթերի ստեղծման իրական ժամկետի որոշման հնարավորությունը, ինչով իսկ, մեր կարծիքով, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածը:

Դիտումների քանակը: 18116
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan