Հանձնված հողերի կարգավիճակի քննարկում փորձ N 3

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կրկին նախատեսվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգը սահմանել էին նախաձեռնողները:

Օրակարգում ընդգրկված հարցերը նույնն են, որոնցից կարևորագույնն է «ԱՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» կետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հրավիրված էր արտահերթ նիստ, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվել էր 4 ժամով: Այդ նիստին պատգամավորներից ներկայացել էին 15, բացակայել՝ 18 հոգի:

Նույն օրը` ժամը 15:00-ին, շարունակված նիստում կրկին քվորում չկար, ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր, այդ իսկ պատճառով էլ նիստը համարեց չկայացած:

Դիտումների քանակը: 4829
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին