Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել,
2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված
դեպքերի վերաբերյալ՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների շարքին դասվող համապատասխան հոդվածներով հարուցված թվով երեք քրեական գործեր։
Այդ մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշված գործերով իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ։
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Թողնել պատասխան