Նախօրեին՝ Դոհայում ավարտվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայ մարզիկները վերադարձան նվաճելով մրցանակային տեղեր։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տվյալներով, նախօրեին Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է ստացել հենացատկի վարժությամբ վաստակելով 15,058 միավոր:
Մարտի 23-ին՝ օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանը բարձրացավ ամբիոնի երկրորդ հարթակը, իսկ Վահագն Դավթյանը նվաճեց երրորդ տեղը:
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը հինգերորդ տեղը գրավեց:
Թողնել պատասխան