Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցախմբի անդամներ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:
Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները:
news.am
Դիտումների քանակը: 4711
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին