Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 23-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքները Հադրութի շրջանում էին, որտեղ էլ հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն։ Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապրիլի 23-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1551 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերության մեջ հայտնված 18-ամյա զինվոր Էրիկ Մխիթարյանի աճյունը օրերս հայտնաբերվել էր։
Թողնել պատասխան