Կենտրոնական զինվորական հոսպիտալում երեք բաժանմունք է վերաբացվել: ՊՆ Նախարարի հրամանով՝ 3 բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով:
 “Վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։
 Այս սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից”,- գրել  իր ֆեյսբուքյան էջում Արմեն Մուրադյանը։


 
  
  
  
 
Թողնել պատասխան