Հայաստան փոխանցված տրանսֆերտները նվազել է ավելի քան 17%-ով

Տրանսֆերտներ

2020թ. առաջին կիսամյակին ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն արտերկրից հայաստան փոխանցված տրանսֆերտները կազմել է 715 մլն դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.4%-ով: Հիմնակնում տրանսֆերտների շոշափելի չափաբաժինը հասնում էր ՌԴ-ին, սակայն քանի որ այս կիսամյակում ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում աշխատանքի իրականացումը խիստ խնդրահարույց էր, ուստի նաև փոփոխությն է ենթարկվել Հայաստան ուղղված տրանսֆերտների տեսակարար կշիռն ըստ ծագման երկրների:

Տեղեկացնենք նաև, որ 2020թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ է փոխանցվել 317 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է ավելի էան 28.5%-ով: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ-ից արտերկիր փոխանցվող դրամական միջոցներին, ապա այստեղ ևս տեղի են ունեցել կրճատումներ: Կիսամյակային կտրվածքով Հայաստանից արտերկր փոխանցումները կազմել են մոտ 523 մլն դոլար՝ կրճատվելով 17.8%-ով:

Դիտումների քանակը: 4275
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին