“Հայաստան ժամանածների թիվը 20․713-ով շատ է եղել մեկնածների թվից” — Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյն էջում գրառու է արել և ամփոփել տրվա արդյունքները։

“2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20.713 մարդ։

Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20․713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը — 25․932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25․932-ով ավելի է եղել ժամանածների թվից”,- գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա նաև նշել է, որ փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակվի + 10․000-ով:

“Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով”,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակը: 4763
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին