Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին

117644605_3325770777445963_1157202915261603660_o

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ արդեն երկրորդ ինքնաթիռն է ուղարկվել պայթյունից տուժած Լիբանան, որը տեղափոխել է մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Տեղեկացնենք, որ երեկ ՀՀ կառավարության անունից ուղարկվել էր առաջին մարդասիրական օգնությունը, իսկ այսօր՝ օգոստոսի 9-ին, Արցախի Կառավարության նախաձեռնությամբ ուղարկվել է ևս մեկ ինքնաթիռ, որը տեղափոխել է պարենամթերք:

Այդ կապակցությամբ արձագանքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,- գրել է նա:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի ու լիբանանահայության վիճակի մասին: Վեհափառ Հայրապետը ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, ինչպես նաև իր գնահատանքն է հայտնել հայկական կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական բնույթ կրեն, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային:

Դիտումների քանակը: 4543
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին