Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի. Իրանի ԳՇ պետ

Մոհամմադ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։Այդ մասին հայտնում է իրանական Mehr-ը` հղում կատարելով Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիին։

Նա նշել է, որ Իրանը հարգում է կովկասյան իր երկու հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին, ու հավելել, որ իրենց համար կարևոր է երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանում։

«Այն, ինչ մինչև հիմա արել է Ադրբեջանը, իր տարածքային ամբողջականության վերականգնում է եղել։ Անշուշտ, այդ տարածքների փոքրամասնությունները պետք է խաղաղ ապրեն և մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ ունենան»,– ասել է Բաղերին։

Նա հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում լիակատար խաղաղություն կհաստատվի առանց տարածաշրջանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանագծերի փոփոխության։

Դիտումների քանակը: 4502
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին