Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան առաջին հորիզոնականում է։
Հատկանշական է, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով հայտնվեց առաջին հորիզոնականում։
Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը։
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանին ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում բարձր միավորներ տվեցին Լեհաստանը` 12 միավոր, Պորտուգալիան` 12 միավոր, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան՝ 10-ական միավոր։
Նշենք, որ Մալենայի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում։
Մալենան հաղթանակի լուրը լսելուց հետո հուզմունքից լաց եղավ։ Ըստ կարգի հաղթող մասնակիցը պետք է ևս մեկ անգամ կատարեր իր երգը, սակայն Մալենան էմոցիաների պատճառով կեսից ընդհատեց կատարումը։
Հիշեցնենք, որ Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում։ Առաջին հաղթանակը 2010 թվականին Հայաստան էր բերել Վլադիմիր Արզումանյանը:
Թողնել պատասխան