Հունվարի 26-ին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղիղ եթերի շրջանակներում անդրադարձավ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների հարցին։
Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան հայտարարել էր, որ եթե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանյանը քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների ցուցակը եւ տարեվերջին ստացված բոնուսների չափը չներկայացնի, ապա Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը կդիմի դատարան:
Հայկ Մարությանը ուղիղ եթերի ընթացքում նշել է, որ դեկտեմբեր ամսին, երբ քաղաքապետարանի աշխատակիցները ստացել են իրենց պարգևավճարները, նա ընդամենը 2 ամիս էր ինչ պաշտոնավարում էր, այդ պատճառով վորոշում ընդունվեց, որ պարգևավճարները տրվեն այնպես, ինչպես պլանավորած էր 2017 թ-ին և հաստատված 2018 թ-ի բյուջեյով։
“Արդեն մտածում էինք այդ ցուցակի հրապարակման մասին, երբ իրավաբանները ինձ խորհուրդ տվեցին հարցում անել Արդարադատության նախարարություն՝ ճշտելու, թե արդյո՞ք այս ցուցակը հրապարակելով մենք չենք հրապարակում մարդկանց անձնական տվյալները։ Մենք այդպես էլ արեցինք և Արդարադատության նախարարությունից եկավ պատասխան, որ այո, ցուցակը պարունակում է անհատական տվյալներ, բայց մյուս կողմից սա հանրային ինֆորմացիա է և այստեղ սկսվեց իրավաբանների մեծ բանավեճը՝ մի մասը ասում էր, որ չի կարելի հրապարակել, իսկ մյուս մասն ասում էր, որ պետք է հրապարակել։ Ես ուշադիր լսել եմ բոլորին, խոսել բազմատիվ իրավաբանների հետ և ուզում եմ ասել, որ իրավաբանների մեծ մասը գտնում են, որ այս ցուցակը պետք է հրապարակել քանի որ սա հանրային ինֆորմացիա է։ Կա նաև հանրային մեծ պահանջ այս ցուցակը հրապարակելու, իսկ ինձ համար դա ամենակարևորն է։ Նաև ուզում եմ խնդրել ներողություն քաղաքապեարանի աշխատակիցներից, ովքեր չէին ուզում, որ իրենց անհատական տվյալները հրապարակվեն, բայց այնուամենայնիվ որոշումն ընդունվաց է՝ մենք հրապարակում ենք այս ցուցակը”,- ասել է Հայկ Մարությանը։
Ավելի մանրամասն տեսանյութում․
Թողնել պատասխան