Հայկական ռազմական տեխնիկան չհասավ IDEX-2021 ցուցահանդեսին

Աբու Դաբի

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվելիք ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով, ըստ նախարարության, սկսվում է ծառայողական քննություն։

«Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում», — նշված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4234
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին