Հայկական ռոբոտը կկարողանա փոխարինել զինվորներին ավելի վտանգավոր տարածքներում․ Տեսանյութ

69095_large

Արդեն 5 տարի է Իսաջանյան եղբայրները զբաղված են հայկական ռոբոտի մշակմամբ և արտադրությամբ։ Եվ ահա վերջապես դաշտային պայմաններում հնարավոր եղավ փորձարկել առաջին հայկական ռոբոտը, որը պետք է փոխարինի զինվորներին ավելի վտանգավոր տարածքներում:

Ավագ եղբայր Վահան Իսաջանյանը աշխատում է Isatech-ում, որպես գլխավոր ինժեներ: Ըստ նրա, երբ Ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ անհրաժեշտ է զարգացնել ռազմական արտադրության հետ կապված բարձր մակարդակի տեղեկատվական տեխնոլոգիաներ, նրանք որոշեցին արտադրել այն ռոբոտը, որը կկարողանար փոխարինել մարտիկներին:

“Շատ ընկերություններ սկսեցին անօդաչու սարքեր արտադրել: Սակայն անօդաչու սարքերը հիմնականում օգտագործվում են հետախուզական նպատակներով, նույնիսկ եթե դրանք հագեցած լինեն զենքով, իսկ  լուրջ ռազմական գործողությունների ժամանակ կարևոր է հետևակայինը: Այդ պատճառով է, որ մենք որոշեցինք մարդուն  փոխարինել ռոբոտի հետ առավել վտանգավոր տարածքներում և առավել բարդ գործողությունների ժամանակ”,- ասաց Վահան Իսաջանյանը:

Ռոբոտի երկարությունը 120 սմ է, իսկ քաշը, -370 կգ: Ռոբոտի առավելագույն արագությունը՝ ժամում 40 կմ է, մակերեւույթի 95% զրահապատ պաշտպանություն ունի և ունի 25 կմ տարածքի էներգիայի ռեզերվ:

 

Новости Армении

Դիտումների քանակը: 5096
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին