«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ

կրթության և գիտության նախկին նախարարУдалить элемент: Արայիկ Հարությունյան Արայիկ Հարությունյան

Հանրակրթության նոր չափորոշիչներով պայմանավորված վերանայվում են նաև առարկաների ուսումնառության հայեցակարգերը: Այսօր, օգոստոսի 15-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրազելել է, որ քննարկման է ներկայացվել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նախագիծը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից «Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության և պետության ապագա գործունեության: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, պատասխանատու և սեփական տեսակետն ու դիրքորոշումը ունեցող, կշռադատված որոշումներ կայացնող, ազգային արժեհամակարգը կրող անձ ու քաղաքացի: Հիմնական դպրոցում սովորողները Հայոց պատմության ծրագրի շրջանակներում կծանոթանան հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթությանը, նրա առաջացման ու զարգացման օրինաչափություններին, ձեռքբերումներին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին:

Հանրակրթական միջին դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի կազմման հիմքում դրվել է գծային մոդելը, պահպանված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ դրանց պատճառահետևանքային կապերի վեր հանման և քննադատական վերլուծության մեթոդի վրա: Պատմության հետազոտման վերոնշյալ սկզբունքները կնպաստեն սովորողի կողմից պատմության համակողմանի ուսումնասիրմանը, պատմական գործընթացների և դերակատարների ամբողջական ընկալմանը (ոչ միայն քաղաքական ու տնտեսական վերնախավի ուսումնասիրմանը), ինչն էլ կնպաստի լայն մտահորիզոն և քննադատական մտածողություն ունեցող անձի ձևավորմանը:

Ծրագիրը կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ. Պետություն, Ինքնություն, Մշակույթ, Համակեցություն: Ակնկալվում է նաև, որ Հայոց պատմությունը ուսուսմնասիրվելու է հետևյալ 16 ենթահասկացությունների միջոցով. «Կառավարում», «Զարգացում», «Փոփոխություն», «Համակարգ», «Անհատ», «Պայքար», «Պատճառ-հետևանք», «Հեռանկար», «Քաղաքակրթություն», «Հավատ», «Նորարարություն», «Ձև», «Ժամանակ, տեղ, տարածություն», «Հարաբերություններ», «Փոխկապակցվածություն», «Համագործակցություն»:

Դիտումների քանակը: 4400
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan