Հայրենիք են վերադարձել 44 հայ գերիներ

received_1183150505479819

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել գերիներին տեղափոխող ռուսական օդանավը:

«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Դիտումների քանակը: 6548
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին