Հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 20-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 20-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1546 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4188
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին