Հայտնաբերվել է ևս 2 դի

Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Երեկ` հունվարի 24-ին, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 դի, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ Տումի գյուղի տարածքից հայտնաբերվածը քաղաքացիական անձ է:

Այս անգամ ևս հայտնաբերված դիերի ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մեկնարկված որոնողական աշխատանքների ընթացքում առ այսօր հայտնաբերվել է 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են։ Քաղաքացիական անձինք Արցախի հանձնված բնակավայրերից էին, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Հայտնաբերված 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի(Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:

Դիտումների քանակը: 4486
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին