ՀՀ-ից փրկարարական ջոկատներ են մեկնել Սիրիա

Փրկարար

Հայաստանի Հանրապետությունն այսօր փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Որոշ տեղեկություններով ՀՀ-ն Սիրիա է ուղարկել 29 փրկարար, Թուրքիա` 27–ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, տուժել է 49 133 մարդ։

Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։

Դիտումների քանակը: 3903
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին