ՀՀ ՊՆ֊ն հերքում է հայ զինվորների հարձակման լուրը

Երկու հայ զինծառայող օգոստոսի 25 -ին՝ ժամը 15: 45 -ի սահմաններում, հարձակվել են ադրբեջանցի սահմանապահի վրա։ Նման հայտարարություններ են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները:

Աղբյուրը մասնավորապես նշել է. «Շիրալիև Ռուսլան Նարիման օղլուի վրա հարձակումը տեղի է ունեցել «Գուբադլի» սահմանային ստորաբաժանման սահմանային-մարտական ​​կետում, որը գտնվում է Գերուս-Կաֆան ճանապարհահատվածի ուղղությամբ: Ձեռքամարտի ժամանակ ադրբեջանցի սահմանապահը վիրավորվել է սվին-դանակով: Հայ զինծառայողները դիմել են փախուստի, երբ տեսել են, որ սահմանապահները օգնության են հասել զինվորին»։

Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել` հերքելով այդ տեղեկությունը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին