ՀՀ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը

Screenshot_20211105-215550_Drive

ՀՀ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը։ Դատարանի կայացրած որոշումը կայացման պահից երեք օր հետո հասանելի է դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։

Օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դեռ 2021  թվականի մարտին բարձր դատարան էր դիմել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը երկու անգամ հրաժարվել էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը, և այն ուժի մեջ էր մտել օրենքի ուժով։

ՀՀ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը

Դիտումների քանակը: 4220
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին