ՀՀ ԶՈւ ղեկավարությունը քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

f5e0f18d59877a_5e0f18d5987cc

Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը հանդիպում է անցկացրել՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, իսկ արդյունքների հիման վրա տրվել են հատուկ ցուցումներ։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև արձակուրդների ընթացքում դիրքերում մարտական հերթապահության կազմակերպումը:

Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում իրավիճակը գնահատվել է կայուն: Սակայն հանդիպմանը նշվեց սահմանին զգոն մնալու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Բաղդադի մերձակայքում սպանվել է իրանական հատուկ նշանակության հրամանատար Կասեմ Սուլեյմանին: Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը իրանցի գեներալի սպանության գործընթացին և հայտարարել է, որ լիազորվածություն են ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի մահվան համար:

Դիտումների քանակը: 4456
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին