ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 113 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 15-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 22-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 1-ը Չարեքտարի համայնքի քաղաքացի, 9-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ և 6-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 77 քաղաքացի:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան