Զինվորական տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր:
“Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։
ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Թողնել պատասխան