Հունվարի 18-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հունվարի 18-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 18-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դիտումների քանակը: 4428
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին