Իրանն ուրախ է Ադրբեջանի կողմից իր տարածքներն ազատագրելու համար. Մոհամմադ Զարիֆ

20210125_143814

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանն ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքներն ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այցի ընթացքում ադրբեջանական կողմի հետ քննարկվելու են Արցախի, այնտեղ կայունության պահպանման, ազատագրված տարածքների վերականգնման և Հյուսիս-Հարավ ու Հարավ-Արևմուտք միջանցքներում տարածաշրջանային համագործակցության հարցերը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանից հետո մեկնելու է Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:

Դիտումների քանակը: 4398
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին