Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգում այսօր ՌՕՈւ զորավարժություններ են մեկնարկել։ Տեղեկությունը հայտնում է EADaily–ն` հղում անելով IRIB ընկերությանը։
Նախատեսվում է մշակել զորամասերի գործողությունները` հակառակորդի ներխուժման դեպքում երկիրը պաշտպանվելու համար: Զորավարժություններին ներգրավված են Սու-24, Միգ-29, F-4, F-5, F-7, F-14, ինչպես նաև Boeing-707 և Boeing-747 ինքնաթիռներ։ Բացի այդ, կօգտագործվեն ռադիոլոկացիոն համակարգեր և հրթիռներով ու ռումբերով հագեցած տարբեր ԱԹՍ–ներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Իրանի ԶՈւ–ն զորավարժություններ էր անցկացրել երկրի հյուսիսարևմտյան հատվածում` Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից տարածքներում։ Զորավարժությունների ընթացքում բանակի և ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ուժերը մեծ և միջին բարձրություններում հաջողությամբ ոչնչացրել են պայմանական թիրախները տեղական արտադրության «Khordad-3» և «Khordad-15» հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով: «Երկնքի պաշտպաններ» ծածկագրով զորավարժությունների այդ փուլում պայմանական թշնամու անօդաչու թռչող սարքերի բազմությունը ոչնչացվում էին իրանական ՀՕՊ ռադարների գործարկմամբ, նշում են իրանական ռազմական աղբյուրները:
Թողնել պատասխան