Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել միջնորդել հայ-ադրբեջանական բանակցություններին: Այդ մասին հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին», — հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:
Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք հայտնելով զոհերի և վիրավորվածների կապակցությամբ:
Թողնել պատասխան