Կանադան ևս կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադա

Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում կատարվող իրադարձություններին։ Այդ մասին Կանադայի արտգործնախարարությունն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կրկին բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու համար ցանկացած հնարավոր հումանիտար ազդեցությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կանադան նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները խաղաղ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու համար:

Կանադան ևս կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Ավելի վաղ նման կոչով հանդես էին եկել Ֆրանսիայի, Կիպրոսի ԱԳՆ-ները, ԱՄՆ պետդեպը և ԵՄ-ն:

Դիտումների քանակը: 4049
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին