Կանադայում ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան Արցախում իրականացված ռազմական ագրեսիայի։ Այդ մասին հայտնում է CBC News-ը։
Ըստ աղբյուրկ՝ Կանադայի Նոր դեմոկրատական կուսակցության անդամներ Հիզեր Մաքֆերսոնը և Ալեքսանդր Բուլերիսը նամակ են հղել երկրի ԱԳՆ՝ կոչ անելով «թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են միջազգային իրավունքը խախտելու և տարածաշրջանում մարդու իրավունքները ոտնահարելու համար»։
Ընդդիմության կոչերին ի պատասխան՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին նշել է, որ «դիտարկվում են բոլոր հնարավորությունները»։ «Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, մենք միշտ ձգտում ենք գործել մյուս պետությունների հետ միասին, քանի որ դա կարևոր է տվյալ երկրի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է արտգործնախարարը։
Թողնել պատասխան