Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեց 3–ը, ձեռնպահ` 75–ը, կողմ` 1–ը։

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 18-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ ՀՀ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ ՀՀ֊ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն», իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում, «Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով» ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Դիտումների քանակը: 4457
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին