Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում շուրջ 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին

Հայ դատ

Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում դրամական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:

Կոնգրեսականների նամակում ասվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման և այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար:

Հայամետ կոնգրեսականներն առաջարկում են, մասնավորապես, 2 միլիոն դոլար ուղղել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրին, 100 միլիոն դոլար՝ Պետդեպարտամենտի և USAID-ի միջոցով Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներում աջակցությանը:

Կոնգրեսականները կոչ են անում նաև դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ երաշխավորված չէ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների դադարեցումը:

Դիտումների քանակը: 4477
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին