Կրակոցներ և՛ Սյունիքում, և՛ Արցախում

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոցներ էր արձակել: Բացի այդ նույն օրը կրակոցներ են արձակվել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Հ.Գ. ԱՀ ոստիկանությունն ապրիլի 22-ին հանդես կգա հայտարարությամբ:

Դիտումների քանակը: 5075
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին