Կյանքի 86-րդ տարում մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը։ Այդ մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նրա անունը կրող թատրոնի ներկայացուցիչներին:
«Գիշերը տխուր լուր ստացանք: Մահացել է ականավոր արտիստ և առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմեն Բորիսի Ջիգարխանյանը», – նշել է գործակալության աղբյուրը:
Հունիսի 8-ին հաղորդվել էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, իսկ ավելի ուշ նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
Թողնել պատասխան