Լևոն Մնացականյանը և Արշավիր Ղարամյանը ևս գերեվարվեցին. ԶԼՄ

Գերի

Ադրբեջանական սահմանապահները` նախնական տվյալներով Հակարիի կամրջի վրա, գերեվարել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018թթ։ Եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։

Արշավիր Ղարամյանն էլ ԱԽ քարտուղար է եղել 2018-2020 թթ, իսկ մինչ այդ` 2014-2018 թթ, նա զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից գերեվարվել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում։

Դիտումների քանակը: 4355
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին