Ապրիլի 5-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 11-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի:
Ինչպես հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 5-ին մահացել է 1 անձ: Ընդանուր առմամբ, առ այսօր գրանցվել է 8 մահվան դեպք: Ուրախալի է այն փաստը, որ վերջի օրերը համեմատ ապրիլի 5-ի ցուցանիշները, նոր վարակվածների առումով նվազագույնն է:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի գրանցված դեպք չկա:
Թողնել պատասխան