Մահացել է 1 անձ: Վարակվածների թիվն աճել է 47-ով` հասնելով 1248 մարդու

Ապրիլի 18-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 47-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի:

Մահացել է 1 անձ: Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 17-ին ապաքինվողների քանակը 121-ն է: Ընդանուր առմամբ, առ այսօր գրանցվել է 20 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ վերջի օրերի համեմատ ապրիլի 17-ի ցուցանիշները նոր վարակվածների առումով նվազման միտումը չեն ապահովում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 7 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված Ստեփանակերտի բուժանձնակազմի ներկայացուցչի և 1-ը այլ):

Դիտումների քանակը: 4678
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan