Հունիսի 23-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 418-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21006-ի:
Մահացել է ևս 12 անձ: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 22-ին ապաքինվողների թիվը՝ 1013-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 372 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել հունիսի 22-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 103 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 10-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 22-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ, 5-ը Մարտակերտի շրջանի (Գետավան, Չափար) քաղաքացիներ և 6-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 65 քաղաքացի:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան