Մայիսի 15-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 184-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4044-ի:
Մահացել է ևս 3 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 14-ին ապաքինվողների քանակը 94-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 52 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել մայիսի 14-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 20 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 2-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի և 7-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 8 քաղաքացի:
Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:
Թողնել պատասխան