Մահացել է ևս 5 անձ: Մայիսի 17-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է189-ով` հասնելով 4472-ի

v3imagesbina58b83815d428d6023239bcf3a9d2d19-nrhq9f04joz3l0ug9u2_t1880

Մայիսի 17-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 189-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4472-ի:

Մահացել է ևս 5 անձ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 16-ին ապաքինվողների քանակը 134-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 60 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել մայիսի 16-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 28 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 8-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են և 1-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 8 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 5382
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan