Մահացել է ևս 7 անձ: Հունիսի 18-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 665-ով` հասնելով 18698-ի

Հունիսի 18-ի ժամը 11:00 դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվն աճել է 665-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18698-ի:

Մահացել է ևս 7 անձ: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 17-ին ապաքինվողների թիվը՝ 749-ն է: Ընդանուր առմամբ կորոնավիրուսից, առ այսօր գրանցվել է 309 մահվան դեպք: Հատկանշական է այն փաստը, որ ինչպես վերջի օրերին, այնպես ել հունիսի 17-ին ցուցանիշները նոր վարակվածների առումով աճի միտում են ցուցադրում:

Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 94 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 27-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են, 6-ը արտերկրից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 4-ը Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքացիները, 5-ը Ստեփանակերտի բնակիչներ, 4-ը վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ, 20-ը Հադրութի շրջանի քաղաքացիներ,  3-ը Մարտակերտի շրջանի քաղաքացիներ և 6-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 56 քաղաքացի:

Կեղծ լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետևել միայն վստահելի լրահոսին:

Դիտումների քանակը: 4494
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին