Մայր աթոռը ևս լծված է բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով

Մայր աթոռ

Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հատուկ ուշադրության կենտրոնում է նաև կացարաններով ապահովման խնդիրը։

«Այս պահին Մայր աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Թեմապատկան կացարաններում արդեն իսկ բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ»,– նշված է աղբյուրը։

Հոգևորականներն այցելում են տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, տրամադրվում է սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։

Իզմիրլյան ԲԿ-ն պատրաստ է անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:

Դիտումների քանակը: 3865
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին