Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հինգշաբթի առավոտյան զրուցել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
«Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ. երեկ նախագահ Պուտինը շփվել է վարչապետ Փաշինյանի հետ, ես այսօր առավոտյան խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Թողնել պատասխան