Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներից է կոռուպցիայի դեմ պայքարն. Փաշինյան

ՀՀ կառավարության նպատակն է ստեղծել տնտեսական ներառական համակարգ: Այս մասին կառվարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատերին հայտնի չէ, թե կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է վարում:

 

Նրա խոսքով, դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: «Կարծում եմ, որ մենք մանրամասնորեն չենք բացատրել, մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Այնուհետեւ նա նշեց, որ հեղափոխությունից առաջ երկրում առկա է եղել մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտներ հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, ու սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ներքին արդյունքի ձեւավորման մաս դառնալ:

 

«Այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, պետք է լինեն հասանելի: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը»,- ասաց նա:

 

Վարչապետի խոսքով՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ: «Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Դիտումների քանակը: 4302
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին