ՄԵրի Դավթյան — «Մենք ձեզ հետ միասին, իհարկե, գիտենք իրականությունն ու ճշմարտությունը»

հայտարարություն

Արցախի Հանրապետության ցանկացած ղեկավար ձգտում էր հանրային հեռուստատեսության ղեկավարությունը հանձնել իրեն առավել հավատարիմ անձնավորությանը: Մենք դրա ականատեսն էինք բազմաթիվ անգամ, ու այս անգամ ևս, Արայիկ Հարությունյանն իր կողմից նախատեսած կադրային ջարդը սկսեց Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերության ղեկավարությունից: Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերության ղեկավար պաշտոնից հեռացնելու որոշման մասին Մերի Դավթյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջից: Մերի Դավթյանը հայտնել է, որ ինքն այդ քայլին գնում է, ըստ էության, Արայիկ Հարությունյանի անմիջական ճնշման և թելադրանքի տակ: Դիմելով գործնկերներին Մերի Դավթյանը նշեց. «Մենք ձեզ հետ միասին, իհարկե, գիտենք իրականությունն ու ճշմարտությունը»:
Բացի դրանից Մերի Դավթյանը նաև նշել է. «Ինչևէ, ես միայն ուրախ եմ, որ պրոֆեսիոնալիզմ պարտադրելը, իրավական դաշտում գործելը, ֆինանսական անոմալիաներ քիչ թե շատ շտկելը, երբեմն տոտալ անգրագիտության դեմ պայքարելը, անճաշակություն վերացնելու ջանքերը որոշակի դժգոհությունների տեղիք են տվել, բայց ցավում եմ, որ երկրի բարձրագույն իշխանությունն առաջնահերթությունը տվեց ,,Հանուն Համատարած Համերաշխության,, կազմակերպված միջակությանը։»:
Իհարկե բոլորս տեղյակ ենք, որ Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերությունը մեծ ներդրում ունի բազմաթիվ անոմալյաների, այդ թվում նաև ֆինանսական, սակայն Մերի Դավթյանը չմանրամասնեց կոնկրետ ինչ անոմալյաներ նկատի ուներ ինքը:

ՄԵրի Դավթյան - «Մենք ձեզ հետ միասին, իհարկե, գիտենք իրականությունն ու ճշմարտությունը»

Դիտումների քանակը: 4841
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին