Միքայել Մինասյանի հոր հիվանդանոցը պետբյուջեից 300 մլն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

27e5068789b31d4ca17ef818bf2d21f9

Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել: Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը՝ մոտ 300 մլն դրամի մասին է»,- ասաց նախարարը:

 

Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ շահառուները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը անձի համար տարեկան վճարել է 8 հազար դրամ: «Այդ մարդկանց մոտ 90 տոկոսը գրանցվել է ստացիոնար հիվանդ եւ յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում: Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու: Օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրվել նախարարի կողմից: Մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին է:

 

Դիտումների քանակը: 5847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին